Հարգելի գործընկերներ.

Հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ արտատպել են Չորրորդ ինքնիշխանություն թերթի հրապարակումն այն մասին, որ Երևան Ջուր ընկերությունը 50 հազար դրամով տուգանում է բաժանորդներին, որոնց ջրաչափերը ժամկետանց են, գործածվում են 10 տարուց ավելի, հարկ ենք համարում հայտնել հետևյալի մասին.

1. Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության որոշմամբ ջրաչափերի ստուգաչափման ժամկետը կազմում է 12 տարի,
2. Երևան Ջուր ընկերությունը որևէ պատժամիջոց ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար չի կիրառում,
3. Երևան Ջուր ընկերությունը որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և խնդրում է լրատվամիջոցներին, նմանօրինակ սխալներից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով, նախատես ստուգել հրապարակումների հավաստիությունը:

Հարգանքով՝ Մուրադ Սարգսյան, «Երևան Ջուր»