ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը, որի կազմում էին նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջա­նա­յին ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնին, Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերահսկիչ պալատի կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային Բանկի դրամաշնորհի իրականացման ընթացքը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին՝ Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանա­յին ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնն ու Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին իրենց հերթին գոհունակություն են հայտնել համագործակցության համար, նշելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀԲ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում նույնպես անդրադառնալ Վերահսկիչ պալատի ռազմավարական զարգացման նոր՝ առավել ծավալուն և ընդգրկուն ծրագրեր իրականացնելուն:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն