Հուլիսի 21-ի առավոտից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն ըստ վարչական շրջանների կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում կարող են միանալ, կամ կարող են այստեղ գրել ու կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ' տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք:Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը' բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ:

Գրառումը՝ «Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է» ֆեյսբուքյան էջից: