Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել. գրում է BBC-ն:
Ցուցարարները հավաքվել են կառավարական նստավայրի մոտ, ուր պոնտիֆիկոսը հանդիպել է նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ՝ պահանջելով նահանգապետի հրաժարականը և իրենց բողոքն արտահայտելով Հռոմի Պապի այցի վրա կատարված ծախսերի կապակցությամբ:
Պապի հեռանալուց հետո ցուցարարները շշեր և այրվող նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները ցույցը ցրել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով: