«Ռադիո Վան» ռադիոկայանի խոստացած «անվճար երթուղին» պատրաստ է վաղ առավոտից անվճար ուղևորափոխադրումներ իրականացնելու: Երթուղու աշխատանքը կմեկնարկի հուլիսի 24-ի առավոտյան՝ ժամը 09:00-ին, Նոր Նորքի Գայի արձանի դիմացից, և կուղևորվի դեպի «Տաշիր» առևտրի կենտրոն: Նույն երթուղով քաղաքացիները կարող են օգտվել «Վան» ռադիոկայանի տրանսպորտից մինչև երեկոյան 18:30-ը: Այդ ժամին երթուղայինը իր վերջին ուղերթը կկատարի «Տաշիր» առևտրի կենտրոնից դեպի Նոր Նորք՝ Գայի արձան: