Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այցելեց թ.1 մանկապարտեզ՝ շենքի վիճակին ծանոթանալու համար, որը երեխաների համար փակ է արդեն 3 տարի, սակայն հանդիպեց փակ դարպասների. գրում է Aravot.am-ը:
2011 թվականին տիկին Բախշյանը մանկապարտեզի փակ լինելու վերաբերյալ նամակ էր ուղղել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով վերջինիս պատասխանել է, որ շենքը ենթակա է նորոգման, անգամ հնարավոր է հիմնովին քանդել եւ նորից կառուցել. «Խնդիրն ուսումնասիրվում է, դրված է նույն տեղում նախադպրոցական շենք կառուցելու հարցը, որի մասին Ձեզ կտեղեկացնենք»,-ասվել էր Կարապետյանի պատասխան նամակում, սակայն ոչինչ էլ չէր տեղեկացվել, քանի որ ոչինչ չէր փոխվել:
Տիկին Բախշյանն արդեն 5-րդ նամակն է գրել գործող քաղաքապետին եւ ստացել նույն պատասխանը. «Եվս մեկ նամակ գրեցի քաղաքապետին, որպեսզի թույլատրեն, որ այցելեմ, շրջեմ եւ իմ աչքով տեսնեմ, թե ինչ վիճակում է գտնվում շենքը եւ այս հարցով որևէ առարկություն չեղավ»,-ասաց Բախշյանը, հավելելով, որ Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ գալով որոշակի համաձայնության, այսօր պետք է լինեին միասին նույն տարածքում, վերջինս էլ իր հերթին պայմանավորվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հետ, որպեսզի բացվեր մանկապարտեզի դուռը.«Ոչ դուռն են բացել, ոչ էլ. տիկին Սողոմոնյանն էլ այլ հարցերով է գնացել»,-ասաց Բախշյանը
Շարունակությունը' այստեղ: