Մեծ Բրիտանիայի հանրահայտ գեյ-ակումբները
և բարերը միացել են ռուսական օղին բոյկոտելու
նախաձեռնությանը՝ Ռուսաստանում
նույնասեռականությունը քարոզելու վրա դրված
արգելքի պատճառով. գրում է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով՝ ակցիային մասնակցելու
են Լոնդոնի և Մանչեսթրի ակումբները, որոնց թվում'
նաև G-A-Y Group ազդեցիկ ընկերության
հաստատությունները:
Ավելի վաղ բոյկոտին միացել էին նաև ԱՄՆ-ի և
Կանադայի գեյ-ակումբները: Նախաձեռնության
հեղինակը ամերիկացի ակտիվիստ գրող Դեն Սևիջն էր, ով կոչ էր արել «իրենց համերախշությունը
հայտնել ռուս նույնասեռականներին». մեջբերում է պարբերականը: