Մարկ Սաղաթելյանը գտնվում է դեղորայքային կոմայի մեջ. Նրա վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։
Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեստեզիոլոգ Անատոլի Գնունին։
Ինչպես փոխանցում է eMedia.am-ի թղթակիցը, Գնունին հայտնել է, որ Մարկ Սաղաթելյանը հոսպիտալացվել է այսօր՝ հուլիսի 30-ի 12։50-ի շրջանում ու արդեն եղել է անգիտակից։
«Ամեն ինչ անում ենք նրա կյանքի փրկելու համար»,- եզրափակել է Անատոլի Գնունին։
Հիշեցնենք, որ շոումեն Մարկ Սաղաթելյանն այսօր՝ հուլիսի 30-ին հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: