ԱՄՆ-ի կառավարությունը 4,1 մլն դոլար փոխհատուցում կվճարի 25-ամյա ուսանողին, ում մոռացել էին բանտախցում. տեղեկացնում է Associated Press-ը:
2012 թ. ապրիլին Դենիել Չոնգը ձերբակալվել էր 18 հազար կոճակ «էքստազի» տեսակի հոգեմետ դեղահաբ պահելու մեղադրանքով: Նրան 8 այլ կասկածյալների հետ տեղափոխել էին ոստիկանական բաժանմունք: Սակայն հետաքննությունից հետո Չոնգին հայտնել էին, որ նրան մեղադրանք չի ներկայացվի, և մոտ ժամանակներս նա ազատ կարձակվի:
Ուսանողին տեղափոխել էին առանց պատուհանների մի բանտախուց և շուտով նրա մասին մոռացել էին: Ուսանողը հայտնաբերվել էր միայն 5 օր անց: Ամբողջ այդ ընթացքում նա առանց սննդի և ջրի էր ապրել: Իր իսկ խոսքերով՝ ինքն արդեն հաշտվել էր մոտալուտ մահվան մտքի հետ: