Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մի քան օր է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 2 կալանավոր հացադուլ են հայտարարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից մեկը 45-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է, ով ՀՀ քրօրի 175 հոոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և նա հացադուլը սկսել է հուլիսի 23-ից: Մյուս հացադուլավորը Լոռու մարզի «Ջրմուղ» ՓԲԸ-ի բաժնի պետ 43-ամյա Արտակ Գինոսյանն է, ով կասկածվում է 8 մլն դրամ յուրացնելու մեջ: Վերջինս էլ հացադուլը սկսել է հուլիսի 22-ից: 

Մանրամասները կարդացեք այստեղ: