Shamshyan.com. Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը: Ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող զանգվածային հանրահավաքին՝ նվիրված Պաղեստինի օրվան, նա հրեական պետությունը անվանել է «իսլամական աշխարհի մարմնի վրա գոյացած թարախային ուռուցք, որը պետք է հեռացվի»: Ռուհանին պաշտոնապես կստանձնի իր լիազորությունները օգոստոսի 3-ից, երբ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հաստատի ընտրությունների արդյունքները: Հաջորդ օրը Իրանի մայրաքաղաքում տեղի կունենա երդմնակալության արարողություն, որտեղ 1979թ.-ի հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կհրավիրվեն օտարերկրյա հյուրեր: