«Նեմեսիս»' գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն' Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:
Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար' ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար' Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործեց
• 1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
• 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին:
• 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:
Սպանության մեղադրանքով Թեհլերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ' դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:
Դատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ:
• Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը:1922 թվականին կարմիր բանակի հայազգի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում:
• Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի է ենթարկվել: