Երեկ՝ օգոստոսի 7-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Դատարան էին բերվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձանց նկատմամբ հարուցվել է քր. գործ' ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի՝ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով:
Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով' որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, որից հետո Վ. Համբարձումյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկաների բանտ), իսկ Ս. Աբրահամյանը՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Վերջիններս կասկածվում են այս տարվա օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում 16 տարին չլրացած, Սևան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Ն. Ղ.-ի նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Վ. Համբարձումյանը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ, և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը: Տեղի ունեցած դեպքը բացահայտվել է Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների կողմից:
Մանրամասներն' այստեղ: