Հարավային Օսիայի հեռախոսային բաժանորդներն այսուհետ օգտվելու են Ռուսաստանի Դաշնության միջազգային հեռախոսակոդից: Համապատասխան համաձայնության մասին նախագիծն արժանացել է ռուսական կողմի հավանությանը, գրում է «Интерфакс»-ը:

Համաձայն ռուսական կառավարության պաշտոնական կայքում հայտնված տեղեկության' նախատեսվում է, որ «Հարավային Օսիան անհատույց հիմքերով ժամանակավորապես անցնում է ռուսական թվայնացման համակարգի և պլանի օգտագործմանը»:

Ռուսական թվայնացման կոդից Հարավային Օսիան կօգտվի այնքան ժամանակ, մինչև Էլեկտրակապի միջազգային միությունը երկրին առանձին կոդ տրամադրի:

Ավելի վաղ' 2010-ին, ռուսական կոդից օգտվելու որոշում էր կայացրել Աբխազիան: