Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը:
Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը միջնորդել էր փոխել իր խափանման միջոցը: Դատարանը՝ նախագահությամբ Եվա Դարբինյանի, հեռացել էր խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժեց միջնորդությունը:
Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում տեղի ունեցավ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրեական գործ հարուցեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։ Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։