Կանադայի Վանկուվեր քաղաքի բնակիչներ Նինա Շմիդթի և Ջարեդ Գրեֆի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել ավտոբուսում, գրում է UPI-ն: Հարսանիքի կազմակերպման աշխատանքները, որին ներկա է եղել ավտոբուսի նստատեղերի քանակին համապատասխան 30 մարդ, հովանավորվել է տրանսպորտային ընկերությունը, որին պատկանում էր այդ ավտոբուսը: Համար 3 երթուղով երթևեկող ավտոբուսի ընտրությունը պատահական չի եղել. հենց այդ ավտոբուսի մեջ էլ մեկ տարի առաջ ծանոթացել էր սիրահար զույգը:
Նինա Շմիդթի խոսքերով՝ ինքը Գերմանիայից նոր էր տեղափոխվել Կանադա: Մի անգամ ավտոբուսով պատահաբար երթևեկելիս նրանք նկատել էին միմյանց: Գրեֆը ծանոթացել էր աղջկա հետ, տեսել, թե որտեղ է նա իջնում, որից հետո նրանց հարաբերություններն ավելի լուրջ բնույթ էին ստացել՝ հանգեցնելով նման օրիգինալ ամուսնության: