ԳԱԼԱ. Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ- ադրբեջանական սահմանին մոլորված Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին և պատմել թե ինչպես է ստացվել, որ հատել է ադրբեջանական սահմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: