Անկախ պարֆյումեր Սանա Բարբերը ստեղծել է մարիխուանայի բույրով օծանելիք: «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «The Daily Mail»-ը: Բարբերի «Sanae Intoxicants» օծանելիքի ընկերությունն այս բույրով սահմանփակ քանակությամբ օծանելիք է արտադրել ֆոլկ երաժիշտ Ջոշ Թիլմանի համար: Ըստ «The Cut» կայքի, Բարբերը անկախ ոճի ռոքի առաջատար պարֆյումերն է. «Իր նոր բուրմունքում նա կարողացել է արտահայտել Կալիֆորնիայի ժամանակակից հիպպիների ազատ ոգին». «Ես օծանելիքի ոչ մեծ խմբաքանակները պատրաստում եմ սեփական ձեռքերով, շշալցնում, տեղադրում տուփերի մեջ և անձամբ ուղարկում փոստով: Ես նույնիսկ չգիտեի, որ կա անկախ պարֆյումերների նոր սերունդ, քանի դեռ ինձ չէին հրավիրել մի քանի շոուների»,- «The Cut» ի փոխանցմամբ՝ ասել է Բարբերը: