Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երևանում:
1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև' կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ' Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ' Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ' «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր' Փայլակ' «Սեր և ծիծաղ», Տիրել' «Ռիչարդ 3-րդ», Շոշիա' «Մեղադրական եզրակացություն», հեռուստաթատրոնում' Չարենց' «Երկիր Նաիրի», Օգսեն' «Պաղտասար աղբար», Պուարո' «Ագաթա Քրիստի» և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն», (1984թ.), «Կարոտ» (1990թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան' նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965թ-ից եղել է Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից' ՀԹԳՄ վարչության անդամ: 2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.' «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.' ժողովրդական արտիստի կոչմանը: