Վրաստանի ՆԳՆ-ում պահվող քաղաքացիների անձնական կյանքի մասին տեղեկություններ պարունակող արխիվը հնարավոր է հինգշաբթի օրը ոչնչացվի. լրագրողներին հայտարարել է գաղտնի ձայնագրությունների և տեսագրությունների հատուկ հանձնաժողովի անդամ, «Ռեզոնանսի» թերթի խմբագիր Լաշա Թուգուշին:
Խոսքը ավելի քան 24 հազար փաստաթուղթ պարունակող արխիվի ոչնչացման մասին է, որտեղ տեղեկությւոններ են պարունակվում Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասին: Ինչպես գրում է Newsgeorgia-ն, դրանց շարքում կան նաև բավակաին «ճոխ բնույթի» վարկաբեկող նյութեր:
Այդ արխիվը ոչնչացնելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ապարատի, քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչներ: