Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։
Թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի մանդատին հավակնում է 5 թեկնածու:
«Ժառանգություն» կուսակցությունը առաջադրել է նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանին:
Թիվ 38-ում ինքնաառաջադրվել էին անկուսակցականներ Պավլիկ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը, իսկ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը: