«Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգուց 164 կգ. ծիրան գողանալու գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին:

Ըստ մեղադրանքի՝ Գրաֆ Եղիազարյանը, Արարատ քաղաքի բնակիչ Նաիրի Մաթևոսյանի, Արարատ գյուղի բնակիչ Արամայիս Գաբրիելյանի, և Նոյակերտ գյուղի բնակիչ Ալիկ Յալտարյանի հետ նախնական համաձայնության գալով ծիրանի գողություն կատարելու շուրջ' 2013թ հունիսի 18-ին' ժամը 04:00-ի սահմաններում, Եղիազարյանին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Սուրենավան գյուղի դաշտերում գտնվող «Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգի և գողացել 41000 դրամ արժողությամբ 164 կգ. ծիրան:

Գողությունը կատարել են 4-ով, սակայն նախաքննական մարմինը նրանցից 2-ին է մեղադրանք առաջադրել:

Գրաֆ Եղիազարյանը և Նաիրի Մաթևոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: