Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում մասնակցելով «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, խոսել է արտաքին քաղաքական հարցերից և հայտարարել, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար նախընտրելի է, որ վերընտրվի Ադրբեջանի ներկայիս նախագահը՝ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է GalaTV.am-ը:

«...Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում...»:

Արդյո՞ք Ի. Ալիևը Հայաստանի համար նախընտրելի թեկնածուն է, և ի՞նչ մեսիջներ էր պարունակում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը: Այս թեմայով ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ էդգար Վարդանյանի հետ:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե իրապե՞ս Ադրբեջանում նախագահի փոփոխությունից կախված է արտաքին քաղաքական իրավիճակի, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների փոփոխություն, քաղաքագետ Է. Վարդանյանը ասաց.

«Ես կարծում եմ, որ ներկայիս Ադրբեջանում այնպիսի իրավիճակ չէ ստեղծված, որ որևէ քաղաքական գործիչ գալով իշխանության փոխի արտաքին քաղաքականությունը կամ կարողանա փոխել Ադրբեջանի և դրանով իսկ Ղարաբաղյան խնդրի հետ կապված բանակցային գործընթացը»:

Շարունակությունն` այստեղ: