Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Ադրբեջանում գերի պահվող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման համար ոչ մի խնդիր չկա: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն:
Սաբիրօղլու խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա վաղը ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և սխալմամբ հատել սահմանը: