Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Սևանի Վինդսերֆինգի ակումբում: Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը լինել ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված ուղերձով, որում ասված է. «Ամեն տարի օգոստոսի 19-ին մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս: Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները և վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ: Այս տարվա հիշատակման օրը նվիրված է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման 10-ամյակին, որի արդյունքում սպանվեցին հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն և ՄԱԿ-ի 21 այլ աշխատակիցներ ու գործընկերներ: Այդ ողբերգությունը այս հիշատակի օրվա ոգեշնչումներից մեկն էր: Սերջիոն ՄԱԿ-ի արժեքների ու առաքելության «խոսքի դեսպանն» էր: Նա հետք է թողնել բոլոր նրանց կյանքերում, ովքեր ճանաչել են նրան, և իր ծառայողական կյանքի ընթացքում մի շարք մայրցամաքներում օգնել է միլիոնավոր աղքատ և խոցելի մարդկանց: Նրա մահը մեծ կորուստ էր ՄԱԿ-ի համար, բայց նրա ժառանգությունը ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց ձեռնամուխ լինել մարդասիրական աշխատանքին: Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն է՝ «թիմային աշխատանք»: Գլոբալ մարտահրավերների ժամանակ ժողովուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին: Դա է Միավորված ազգերի մարդասիրական հրամայականը»:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/21163
Առաջարկում ենք նաև
10/11/17 16:14
Այսօր նշվում է Երիտասարդության համաշխարհային տոնը
19/08/14 09:44
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է
19/08/13 10:29
Այսօր մարդասիրության համաշխարհային օրն է
24/04/24 15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
04/02/24 14:23
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
05/07/20 10:03
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը
15/02/20 13:10
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
08/11/19 11:08
Հայաստանը համաշխարհային վարկանիշերում նշվում է որպես 2020-ի ամենացանկալի տուրիստական ուղղություն․ Փաշինյան
11/07/19 11:04
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
11/11/18 10:31
Այսօր նշվում է «Փարիզի խաղաղության համաժողովի» 100-ամյակը
30/09/18 15:43
Գուսաններ Շերամի և Ջիվանու արձանը Գյումրիում
19/08/18 17:39
Այսօր Լուսանկարի համաշխարհային օրն է
23/03/18 18:37
Այսօր Օդերևութաբանի համաշխարհային օրն է
16/03/18 12:03
Այսօր Քնի համաշխարհային օրն է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան