HayNews.am-ին հայտնի դարձավ, որ պարզվել է քիչ առաջ Կառավարության երրորդ մասնաշենքից ցած նետվելով ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը:
Վերջինս ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանն է:
Այժմ դեպքի վայրում են ոստիկանության, ԱԻՆ ու շտապօգնության աշխատակիցները: Մինչ այժմ տեղեկություններ էին տարածվել, թե երրորդ հարկից ցած տենվածը նախարարություն եկած այցելուներից է: Դեպքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կհայտնենք առաջիկայում: