Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մայրը մահից առաջ մանրամասն հարցազրույց է տվել, որում պատմել է իրադարձությունների զարգացման իր տարբերակը. գրում է The Local-ը:
Վանկե Բերրինգը մահացել է 2013 թ. մարտին' երկարատև հիվանդությունից հետո, ինչի պատճառով էլ չի կարողացել ներկայանալ Բրեյվիկի գործով դատական լսումներին: NRK հեռուստաընկերության նախկին լրագրող Մարիտ Քրիստենսենը պատմել է, որ ինքը Վանկեի հետ շփվել է ահաբեկչական գործողություններից հետո գրեթե ամեն օր՝ մինչև նրա մահը: Գիրքը, որում շարադրվում է Բերրինգի տեսակետով իրադարձությունների ընթացքը, կհրապարակվի աշնանը:
«Ես նրա հետ անցել եմ ամբողջ կյանքը՝ օրորոցից մինչև գերեզման: Այդ պատմությունը նրա հետ չի մահացել, այն դեռ գոյատևում է»,- ասել է Քրիստենսենը հարցազրույցում:
Վերջին 5 տարիներին Բրեյվիկն ապրում էր մոր հետ: Ահաբեկչության օրը նա մորն ասել էր, որ գնում է համակարգչի համար որոշ սարքավորումներ գնելու: