Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Լիսկան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ ինքը լուրջ խնդիրներ ունի: Մեր հարցին, թե ինչով է հիմա զբաղվում կամ պատրաստվում զբաղվել, նա ասաց. «Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ: Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ, պատահեց: Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»: Իսկ հարցին, թե Սյունիքում պնդում են, որ մարզում Խաչատրյանի իշխանությունն է շարունակում տիրել, նշեց. «Ուրեմն լսե՛ք ասեմ. այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել: Իմաստ չկա դրանում»:
Մանրամասները' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: