Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, ով պատրաստվում է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել նաև իր թեկնածությունը, առաջիկա օրերին մեկնելու է Բաքու: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը' Գրիգորի Այվազյանը: Գրում է GalaTV.am-ը:

«Մենք արդեն ասել ենք, որ ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության դրույթներով, մեր Ադրբեջանահայերի ասամբլեայի համախոհների շարքը որոշում է ընդունել առաջադրել իմ թեկնածությունը կայանալիք նախագահական ընտրություններում, և դա արդեն իսկ արվել է: Ես արդեն թեկնածու եմ, մնում է միայն որոշ տեխնիկական հարցեր լուծելու՝ գրանցման հետ կապված, որպեսզի կարողանանք լիարժեք մասնակցությունը բերենք գալիք նախագահական ընտրություններին»,- ասել է նա:

Գրիգորի Այվազյանի խոսքերով՝ իր թեկնածությունն առաջադրելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ի սկզբանե Ադրբեջանը հանդիսացել է որպես մահմեդականների և հայերի դաշնային հանրապետություն, և բացի այդ, Ադրբեջանի ստեղծման ժամանակ նրա երեք գլխավոր ղեկավարները ազգությամբ հայեր են եղել, և այնտեղ այդպիսի ավանդույթ գոյություն ունի: Ըստ Այվազյանի՝ ներկայիս իշխանությունը Ադրբեջանը տանում է բռնապետության ճանապարհով և հրահրում է պատերազմ Հայաստանի դեմ, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն Ադրբեջանի համար, այլև Ադրբեջանի բազմազգ ժողովրդի համար: «Ղեկավարվելով այդ ամենով և հիքմ ընդունելով հայ համայնքի արմատական շարժումը, որը կայանում է նրանում, որ ադրբեջանահայությունը իրավունք ունի վերադառնալու իր պատմական արմատներին»:

Իսկ ինչպես հայտնի է, օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Ադրբեջանի նախագահի նախընտրելի թեկնածուն Ի. Ալիևն է: Գ. Այվազյանը ծանոթ էր Սերժ Սարգսյանի ցանկությանը և այս առումով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը. «Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, գուցե Հայաստանի համար, բայց ասեմ, որ Ադրբեջանի բազմազգ ժողովրդի շահերից դա չի բխում: Այդ մարդը երկիրը տանում է կործանման՝ պատերազմի մեջ ներքաշելով տարածաշրջանը, դրա համար մենք չենք կարծում, որ ադրբեջանական բազմազգ ժողովրդին ձեռնտու է, որ Ի.Ալիևը իշխանության ղեկին մնա: Ավելին ասեմ, շատերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության կամ ոչ ամբողջականության մասին, ըստ այդմ էլ մենք գալիս ենք ընտրությունների այն կարգախոսով, որ Ադրբեջանի ամբողջականությունը չի նշանակում իրենց կողմից ԼՂՀ տարածք, այլ նշանակում է իրենց բազմազգ ժողովրդի միասնականության վերականգնումը, ինչը անհնար է առանց ադրբեջանահայության նախկին բնակավայրերը վերադառնալու»:

Շարունակությունն`այստեղ: