ԳԱԼԱ-ն օրեր առաջ զրուցել է Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հետ: Ներկայացնում ենք ծավալուն հարցազրույցի շարունակությունը:

Սկիզբը՝այստեղ:

-Պրն. Թադևոսյան, շատերն են խոսում գործող նախագահ Սերժ Սարգսյանի ռազմական կերպարի մասին: Դուք, որպես պատերազմի մասնակից, ով տեսել է իրեն ռազմի դաշտում, ի՞նչ կասեք իր ռազմական կերպարի մասին, իսկապե՞ս այն եղել է այնպիսին, ինչպիսին ներկայացվում է:

-Սերժ Սարգսյանը այն մարդն է, որ շարժումից առաջ միշտ այնտեղ էր, ու ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պիտի Ղարաբաղը պաշտպաներ, այդ խմբում էին նաև Արկադի Կարապետյանը' ՀՅԴ, Վալերի Բալայանը' ՀՅԴ, իրենք բոլորը միավորվել էին, ու նպատակը մեկն էր, թե ոնց պետք է պաշտպանեին Ղարաբաղը:

Սերժ Սարգսյանը ՀՀՇ էր ու պաշտպանական գիծն էլ էր ՀՀՇ, բայց նա խնդիր չէր դնում, թե դու դաշնակ ես, դու ՀՀՇ, պաշտպանական գծով էր զբաղվում ու հասկանում էր, թե որտեղ ով պետք է լինի, թե ինչ կարող ենք ռեալ անել, ինչ կարող ենք ունենալ, այդ հաշվարկները ճիշտ անում էր, ու ոչ միայն հաշվարկներ, այլև մասնակցում էր:

Ես շատ եմ շփվել իր հետ ու շատ հարցերում ինքը մտածողության հնարավորություն էր տալիս, չէր ասում՝ չէ սենց, չէ նենց, հասկանում էր՝ ինչն է ռեալ, ինչը ֆանտազիա, շատ աշխատասեր էր, զօրուգիշեր աշխատում էր, տենց շատ քիչ մարդիկ կային. Վալերի Բալայանն էր տենց, Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին չգիտեմ ոնց էին:

-Իսկ իր պաշտոնը ռազմական կերպարի և մարտական ընկերների հետ հարաբերությունների վրա անդրադարձա՞վ, թե՞ ոչ:

-Մենք ընկերական հարաբերություններ ենք ունեցել, հիմա էլ որ առնչվում եմ իր հետ, չեմ խառնվում ինչ-որ հարցերի՝ ոչ կուսակցական, ոչ պետական, Դոսաֆի հետ կապված եմ գնում, ու ինքը չի ասում, որ ինչ-որ բաներ անեն իմ համար՝ ելնելով մեր մարտական ընկերությունից, օրենքի սահմանում է ինչ-որ բանով օգնում:

Իր պաշտոնը բեռ է իր վրա, այս երկիրը ղեկավարելը դժվար է, որ ամեն ինչ պետք է նոր սկսվի, արտագաղթ կա:

Գիտեք, կան մարդիկ, որ իրենց պաշտոնով իրենք գոհ են, այդ կերպարը Ռոբերտը ուներ, իրեն Հայաստանի առաջին տղեն էր զգում:

Չէի ասի, որ Սարգսյանը ինչ-որ կերպ փոխվել է պաշտոնից հետո, ուղղակի պաշտոնը ինչ-որ բաներ, վարքագիծ ստիպում է:

Հիմա մենք շատ չենք շփվում, տարին մի քանի անգամ:

Մանրամասները` այստեղ: