Թե այս տարի քանի առաջին դասարանցի է գնալու դպրոց, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չգիտի: Ինչպես այսօր 168.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց նախարար Արմեն Աշոտյանը, այժմ դպրոցներում շարունակվում է կոմպլեկտավորումը, որի ամփոփված տվյալները նախարարություն կներկայացվեն սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն: Աշոտյանը նշեց, որ նախարարները սեպտեմբերի 1-ին կրկին կայցելեն դպրոցներ:
Հարցին՝ ինչո՞ւ սահմանամերձ գյուղերի դպրոցներում քիչ կամ գրեթե չեն այցելում Գիտելիքի օրը, Աշոտյանը պատասխանեց, որ իր դիտարկմամբ, նախարարները հիմնականում գնում են իրենց հարազատ դպրոցները:
Մանրամասները` այստեղ: