Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Գյումրիում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նկարահանումներ կատարելիս նկատել է, որ տուն-թանգարանի հոսանքն անջատվել է՝ վճարում չկատարելու պատճառաբանությամբ:

 

Անհասկանալի է՝ պետությունը կիսամերկ, անսլուխ թռչնակներին տարաբնույթ համերգների հրավիրելու և նրանց վճարելու համար փող ունի՝ իսկ վաղուց արդեն իրենից ազգային արժեք ներկայացնող դերասանի համար մի քանի հազար դրամ չունի՞: Այսպիսի թափթփված վերաբերմունք պետության արժեքների նկատմամբ ուղղակի անթույլատրելի է: Բարոյականության չնչին նշույլն անգամ բավական է՝ րոպեների ընթացքում վերացնելու համար այս բացթողումը:


Վարուժան Բաբաջանյան