Ադրբեջանի Շաբրանի շրջանի Աղբաշ գյուղում հարսանիքից հետո 78 մարդ է թունավորվել: Այս մասին հաղորդոմ է RIA Novosti-ն՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ թունավորվածների մոտ եղել է բարձր ջերմություն և սրտխառնոց: Թունավորվածների մեջ կա 18 երեխա:
Հիվանդանոց տեղափոխվածներին ախտորոշվել է սննդային թունավորում, նրանց մի մասին ցուցաբերել են առաջին բժշկական օգնություն և դուրս գրել:
Նշվում է, որ բոլոր թունավորվածները Շաբրանի բնակիչներ են. նրանք հարսանիքի են մասնակցել տեղի ռեստորաններից մեկում: