Galatv.am - Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Բերման ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանների, այն է, որ վերջիններս չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին: Սակայն թե ինչ իրավախախտում անելու ժամանակ են ոստիկանները ներկայացրել իրենց օրինական պահանջները, վերջիններս բացատրություն չկարողացան տալ:

Իրականում տղաները հետևելով փոխոստիկանապետ Օսիպյանի խորհրդին և քաղաքապետարանից ստացված իրենց դիմումի պատասխանին՝ հովանոց տեղադրելու այլընտրանքային տարբերակ էին գտել և մեքենայի վրա դրված ձողերի վրա փորձում էին հովանոց տեղադրել: Սակայն ոստիկանները գտան, որ հովանոցի չափը մեծ է և խոչընդոտում է հանրային տարածքի ազատ լինելուն: Ոստիկանների խոսքերով՝ հովանոցի ծավալն ավելի մեծ է, քան մեքենայի, դրա համար պահանջում էին հեռացնել այն:

Մանրամասները` այստեղ: