ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հորեղբոր որդուն ձերբակալելու մասին մամուլում տարածված լուրերին:
«Լրագրողների հարցումներին ի պատասխան, որով մեկնաբանություն են ակնկալում համացանցում տարածված տեղեկությունների կապակցությամբ, թե ավազակային հարձակման համար բերման է ենթարկվել իմ «հորեղբոր տղա» Դավիթ Փաշինյանը, հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
1. Հայրս ծնողների միակ արու զավակն է, այսինքն հորեղբայր չունեմ:
2. Դավիթ Փաշինյան անունով եղբորորդի ունեմ, ով 15 տարեկան է, հինգ րոպե առաջվա դրությամբ բերման ենթարկված չէր և պատրաստվում էր հերթական սեպտեմբերի 1-ին:
3. Դավիթ Փաշինյան անունով որևէ այլ հարազատ չունեմ և բերման ենթարկված անձի մասին առաջին անգամ լսել եմ այսօր»,- գրել է Նիկոլ Փաշինյանը::