Մերձմոսկովյան շրջաններից մեկում օգոստոսի 26-ին կեսգիշերին մոտ 64-ամյա թոշակառուն այրել է ինքն իրեն հենց շենքի շքամուտքում` վախեցած հարևանների աչքի առջև: Ինչպես հաղորդում են օրինապահ մարմինները, կինը դուրս է եկել իր տնից 9-րդ հարկի աստիճանավանդակի մոտ, իր վրա լցրել է այրվող հեղուկ և այրել:
Հարևանները զանգահարել են հրշեջներին, բժիշկներին և ոստիկաններին, սակայն արդեն ուշ էր: Երբ օրինապահ մարմինները ժամանեցին, թոշակառուն արդեն մահացել էր ստացած այրվածքներից: