168.am - Որքան մոտենում է Եվրամիության վիլնյուսյան գագաթնաժողովն, այնքան Ռուսաստանն ավելի է ուժգնացում իր հակաքայլերը: Դրա վառ օրինակն է Ուկրաինայի հանդեպ առևտրային սահմանափակումների կիրառման փորձը: Հայաստանում, ըստ շրջանառվող տեղեկությունների, առավել գործնական քայլերի ՌԴ-ն պատրաստվում է դիմել սեպտեմբերից, մասնավորապես՝ փորձելով ճնշումներ գործադրել ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկությունների միջոցով: 168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մինչ օրս որևէ ճնշում զգացվե՞լ է ռուսական կողմից: «Ճնշման մասին դժվար է ասել: Ընդհանուր առմամբ՝ կան խնդիրներ, որ պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ ՀՀ երկու հիմնական գործընկերների մասին է խոսք գնում և մեր խնդիրն է, որ երկու գործընկների հետ էլ կարողանանք հնարավորին չափ ազատ առևտուր ունենալ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոչ թե ճնշում է, այլ՝ քննարկումներ, թե մեր երկրի համար որն է առավել արդյունավետ և օպտիմալ ճանապարհը»,- ասաց նախարարը: Վ.Ավանեսյանի խոսքով՝ ռուսական ընկերություններից, մասնավոր հատվածից նման ազդակներ չի զգացվում, բայց ակնհայտ է, որ մասնավոր հատվածի տարբեր մասեր տարբեր ռեժիմներում են շահագրգռված, կան պրոտեկցիոնիզմի կողմնակիցներ, կա նաև հակառակը: Այսինքն՝ այնպիսի ընկերությունները, որոնք ավելի շատ արտահանմանն են ուղղված և, կախված նրանից, թե որ երկիր են արտահանում, նրանց հետաքրքրություններն այդտեղ են: «Այնպես չէ, որ ռուսական կապիտալով ընկերությունները շահագրգռված են միայն Ռուսաստանի շուկայում: Շատ կան ընկերություններ, որ շահագրգռված են հենց եվրոպական և երրորդ երկրների շուկաներով, դրա համար ավելի շատ ընկերությունների շահերը կախված է պոտենցիալ շուկաներից: Ես միայն դրական եմ նայում, երբ կան նման շահեր»,- նշեց Վ.Ավանեսյանը: Անդադառնալով հարցին, որ ՀՀ՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հստակ կողմնորոշված է դեպի Ռուսաստան և նաև իր տնտեսական ներուժով ռուսամետ գիծն է առաջ տանում, նախարարը նշեց, որ քաղաքական շահերի տեսակետից իրենց կողմնորոշման վերաբերյալ հայտարարություններ կան, բայց գրեթե բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ ՀՀ համար կարևոր է պահպանել իր հիմնական գործընկերներին՝ և´ շուկաների, և´ ներդրումների տեսանկյունից. «Հիմա թե ով ավելի շատ ռուսամետ է, ով ավելի շատ եվրոպամետ… Ինձ համար ամենաբարդ թեման դա այնպիսի արտաքին տնտեսական քաղաքականությունն է, որն առավել օգուտ է տալիս Հայաստանի Հանրապետությանը: Բնականաբար, մեր գործընկերներն էլ ցանկանում են, որ դա առավել շահավետ լինի իրենց համար: Նման բանակցությունների մեջ մշտապես կա երկկողմանի և´ շահերի, և´ երկկողմանի զիջումների քաղաքականությունը: Չի լինում այնպես, որ մի կողմը մյուսի հաշվին ավելին ստանա»: Վ.Ավանեսյանի գնահատականով՝ տնտեսական քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ միշտ վտանգներ կան, ռիսկերը միշտ չէ հնարավոր գնահատել ամբողջովին. «Մենք չենք կարողանում դնել բնական փորձարկումներ, թե որ դեպքում ինչ կարող է լինել և այդ ռիսկերի գնահատման տեսանկյունից վտանգներ կան: Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններից բացի, կան ԱՄՆ-Եվրոպա, Եվրոպա-Չինաստան հարաբերություններ: Արտաքին աշխարհում անընդհատ քաղաքականություններ են վարվում երկրների կողմից շուկաները պահպանելու և գրավելու համար: Բոլորի մոտ նույն խնդիրն է, ինչպես Հայաստանում՝ ապահովել ավելի շատ արտահանում, ներմուծման դուրսմղում: Բոլորը դա են ցանկանում»:
Առաջարկում ենք նաև
21/06/23 10:27
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
14/01/15 00:36
Կա՞ արդյոք բարձրաստիճան պաշտոնյա, ով պատրաստ կլինի ռուսական կողմից արդարություն պահանջել
07/05/24 13:50
Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում է
04/05/24 16:21
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան