Միությունում կառուցված էր բարձրահարկ ապակյա բուրգ, որի վրա հետաքրքիր ձևով գրված էին Արցախյան ազատամարտում զոհված ավելի քան հինգ հազար հերոսների անուններ:
ԳԱԼԱ-ն զրուցեց միության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Բաղրյանի հետ, ով էլ պատմեց, որ միությունը ստեղծվել է 2000 թվականին.
«Հիմնական նպատակն է Արցախի պետականության հետ համագործակցումը, մեր ազատագրված հողերի պաշտպանությունը, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ դարձած, ընդհանրապես ազատամարտիկների շահերի պաշտպանությունը: Մենք հարգում ենք Հայաստանի ԵԿՄ-ին՝ ի դեմս նրա ղեկավար Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի, բայց համագործակցություն չունենք ԵԿՄ-ի հետ»,- նշեց Բաղրյանը:
Միության աշխատակիցը նշեց, որ իրենք ոչ միայն սոցիալական օգնություն են ցուցաբերում ազատամարտիկներին, այլև հետևում են այն դեպքերին, երբ տեղի են ունենում ազատամարտիկների իրավունքների ոտնահարումներ, որն, ինչպես բնութագրեց Բաղրյանը, անբարեխիղճ չինովնիկների աշխատանքի պատճառով է լինում.
«Բայց խոսքը չի վերաբերում հանցագործություններին, եթե ազատամարտիկը հանցագործության է դիմում, պիտի իր պատիժը կրի՝ անկախ հայրենիքին մատուցած իր ծառայություններից, որովհետև սա հանցագործությունների երկիր չէ»:
Մանրամասները՝ այստեղ: