Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով համբուրել էր ակտիվիստի պարանոցը:
Բարձրացված աղմուկը հանգեցրել է ոստիկանի ծառայության կասեցմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն անդրադառնալով այդ միջադեպին ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում համբույրի մեջ.
«Ես գտնում եմ, որ համբույրի մեջ ինչ-որ վատ բան չկա և կարծում եմ որ սա թեմա չէ, ինչ որ բողոք բարձրացնելու համար, քանի որ այդտեղ տգեղ ոչ մի բամ չեմ տեսնում ես»: