Ադրբեջանում ձերբակալվել է «Գյուզգյու» թերթի գլխավոր խմբագիր Քյամրան Բեյլիեւը, տեղեկացնում է haqqin.az-ը' վկայակոչելով Աբշերոնի շրջանի ոստիկանությանը: Պաշտոնական վարկածի համաձայն' Բեյլիեւը փողոցում հայհոյել է, իսկ ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին: Աբշերոնի շրջանային դատարանի որոշմամբ նա 10 օր կգտնվի կալանքի տակ: