Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ սեպտերբերի 3-ին Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հանդիպելու են:
Իհարկե, Պուտինը այդ հանդիպման համար՝ իր նազիր-վերզիրներով Երեւան չի ժամանելու:
Հանդիպումը կայանալու է Ռուսաստանում:
Սակայն դրանից հանդիպման շուրջ ինտրիգը չի վերանում, որովհետեւ Եվրամիություն-Մաքսային միություն դիլեման տարբեր պատկերացումներ է ծնել Մոսկվայում եւ Երեւանում:
Սերժ Սարգսյանը փորձելու է իր ռուս գործընկերոջը համոզել, որ ՙեվ-եվ՚-ն ավելի արդյունավետ բանաձեւ է՝ առնվազն բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար:
Կայսերապաշտական բարդույթներով տառապող, Սիրայի Ասադին կորցնելու հեռանկարից ավելի ջղային դարձած Պուտինի համար աշխարհը մի մեծ բարիկադ է, ընդամենը երկու գույնի՝ սեւ-սպիտակի ամբողջություն, որում կամուրջը երկրորդական մի բան է՝ բաժանարար փշալարի համատեքստում:
Ըստ այդմ, Սարգսյանը պետք է պատրաստ լինի՝ լսելու ՌԴ նախագահի կամ-կամը եւ պատրաստ լինի հնչեցնել պատասխան, որի իմաստը բխի Սեպտեմբերի 21-ի խորհրդից, մեր ազատությունից, անկախությունից, այն ճշմարտությունից, որ Հայաստանի ապագան որոշվում է Երեւանում, ոչ թե՝ Մոսկվայում: