www.168.am Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի մի բնակչուհու պայուսակից բացահայտ հափշտակել է 422.000 դրամ և 5 դոլար, ապա 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով' դիմել է փախուստի: Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը: Կատարվում է հետաքննություն: