Թոքային սուր վարակի հետևանքում հոսպիտալացված Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վիճակը լավացել է: Նա դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել Յոհանեսբուրգում գտնվող իր բնակարան: Հիշեցնենք, որ վերջին հոսպիտալացվել էր հունիսի սկզբին' ծայրահեղ ծանր վիճակում ու բժիշկները ստիպված էին եղել նրան տեղափոխել վերակենդանացման բաժին: Բժիշկները երկար ժամանակ հույս չէին տալիս, որ Մանդելան կապաքինվի: