Ներկայումս «Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպության կողմից մշակվում է նախաձեռնություն Երևանի ներքաղաքային տրանսպորտի ոլորտի ու ոլորտում փոփոխություններ կատարելու մասին: Մեր խորին համոզմամբ Երևանը տարատեսակ վերգետնյա տրանսպորտով բեռնելու փոխարեն պետք է զարգացնել Երևանի մետրոպոլիտենը: Երևանի մետրոպոլիտենը այսօր գործում է վնասով, քանի որ միայն սահմանափակված է քաղաքի կենտրոնական հատվածով, իսկ խիստ բնակեցված տեղամասերը գտնվում են քաղաքի ծայրամասերում:
Մինչդեռ մետրոպոլիտենը շատ մոտ է կանգնած Երևանի ամենախիտ բնակեցված երկու թաղամասերին' Դավթաշենին (բնակչությունը մոտ 108 000 մարդ) և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին (բնակչությունը մոտ 145 000 մարդ: Դավթաշենի մետրոյի կայարանի շինարությունը սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին և այժմ մոտ 70 տոկոսով պատրաստ է՝ ըստ պաշտոնական տվյալների, իսկ Մալաթիա Սեբաստիան մետրոպոլիտենի ցանցը կարելի է միացնել «Գարեգին Նժդեհ» կամ «Չարբախ» կայարաններից մեկին՝ մինիմալ ծախսերով, որովհետև բացի մոտ հեռավորությունը մետրոպոլիտենի գծերը կլինեն վերգետնյա:
Վերոնշյալ նախաձեռնությունը ամբողջությամբ հրապարակելուց հետո, կհրավիրենք մամլո ասուլիս՝ նպատակադրվելով հասարակությանը և քաղաքային իշխանություններին տեղեկացնել այս նախաձեռնության հիմնական գործողությունների մասին:
«Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպության