Այսօր' սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանում վերջերս ծավալված իրադարձությունների և դրանցում ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակության մասնակցության մասին' ԱՄՆ դեսպանը նշել է.

 

«Ես հետևում եմ ՀՀ-ում խաղաղ ցույցերի ճանապարհով ժողովրդի կամքի արտահայտման գործընթացներին:

 

Յուրաքանչյուր երկրում խաղաղ ցույցերը կարևոր են ժողովրդավարության զարգացման գործում: Ես ողջունում եմ այդ խաղաղ ցույցերին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել ՀՀ ոստիկանության հասցեին, որը պատշաճ կերպով է իրականացնում իր աշխատանքը' ցուցաբերելով հանդուրժողականություն ցուցարարների նկատմամբ»:

 

 

Ըստ Հեֆերնի' իրենք շարունակելու են ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը' շարունակելով սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ: