«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին' խոսելով արևմտյան, առաջին հերթին'ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի վրա հնարավոր հարձակման հարցի վերաբերյալ:
Արևելագետը բացառեց, որ Սիրիային հասցվելիք հարվածի վերաբերյալ Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները կարող են լինել հռետորաբանություն' նշելով, որ այժմ ԱՄՆ-ը իրականացնում է պատերազմի նախապատրաստություն:
«Միացյալ Նահանգներն արդեն ապահովել է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների (Դանիա, Թուրքիա) և դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների (Սաուդյան Արաբիա, Քաթար, Ավստրալիա) աջակցությունը' առանց ՄԱԿ-ի որոշման»,- նշեց Սատանովսկին և ավելացրեց. «Պատերազմն Իրաքում էապես ուրիշ էր, միևնույն ժամանակ Ասադի տապալումն ավելի մեծ արյունահեղություն կբերի, քան Սադդամի դեպքում: Եվ Սիրիայի մի շարք ազգային ու կրոնական փոքրամասնություններ կարող են կանգնել ցեղասպանության վտանգի առաջ»:
Մանրամասներն` այստեղ: