ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (2010թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.90C (1930թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C