Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում' այսօր' սեպտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վլադմիր Մանուկյանը փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացուն ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները տեղափոխել են Մաշտոցի ոստիկանություն:

Մանրամասները՝ www.shamshyan.com