www.hraparak.am Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով: Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում:

 

Թերթը նշում է, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում: Թեեւ այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են: Թե երբ այն կավարտվի, դժվարանում են նշել:

 

Իհարկե, եթե մեզանում թաղապետների արձաններ են կանգնեցնում, ինչպես Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին կանգնեցրին, ԳԱԱ նախագահի արձանը կանգնեցնելը կարելի է մշակութային կարեւոր իրադարձություն համարել, անկախ նրանից, թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել: