ՀՀ կառավրության՝ օգոստոսի 29-ի որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցը լուծարվել է. կրթօջախի գործունեությունն աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով նպատակահարմար չի համարվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

Ըստ նույն որոշման՝ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին:

«Հերթական անգամ ՀՀ պետական ունեցվածքը նվիրաբերվում է ռուսական շրջանակներին. Մի՞թե հիմնադրամը միջոցներ չուներ որ պետությունն այդ շենքը նվիրել է»,- եզրափակում է թերթը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 04.09.13թ. համարում: